Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանն այսօր դադարեցրել է հացադուլը

Հասարակություն
vardan

Վարդան Պետրոսյանն այսօր դադարեցրել է եռօրյա հացադուլը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց դերասանի որդին՝ Հայկ Պետրոսյանը։ «Հայրս եռօրյա հացադուլ էր հայտարարել՝ ի պաշտպանություն Բաղրամյան պողոտայում բողոքի գործողություններ իրականացնող քաղաքացիների։ Քանի որ նա ազատության մեջ չէ, այդ կերպ է իր աջակցությունը ցույց տալիս պայքարող քաղաքացիներին»։ Հայկը նշեց նաև, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն այս պահին նորմալ է։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Դատարանը Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: