Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվում այլեւս մեդալի հույս չունենք

Սպորտ
sport-baku-14.11.

Հայաստանի մարզիկներն այլեւս չեն կարող մեդալ նվաճել Բաքվի եվրոպական խաղերում: Այսօր կայացած ձյուդոյի մրցաշարում, որը միաժամանակ համարվում է Եվրոպայի առաջնություն, հանդես եկավ 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը: Նա արդեն 1/16 եզրափակիչում պարտվեց իսրայելցի Սագի Մուկիին և դուրս մնաց պայքարից: Այդպիսով, Հայաստանը վերջին պատվիրակին չհաջողվեց բարձր պահել մեր հանրապետության պատիվը: Հիշեցնենք, որ եվրոպական առաջին խաղերում մերոնք ընդամենը մեկ մեդալ են նվաճել` հանձին հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի, ով 66 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղը: Մեր մնացած 25 մարզիկ-մարզուհիները բավարարվել են ընդամենը մասնակցությամբ: