A
A
Արմեն Աշոտյանը պատասխանել է հարցերին
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ուղերձ է հղել դիմորդներին Հարգելի դիմորդներ և ծնողներ, Ինձ ուղղված ձեր բազմաթիվ հարցերը փորձեմ խմբավորել և պատասխանել: 1.Քննության դրական նվազագույն միավորի շեմը չի փոխվելու, 7.5 միավորը մնալու է: 2. Այս պահին անցողիկ միավորներ հրապարակել հնարավոր չէ, քանզի առջևում է քննությունների լրացուցիչ փուլը: 3. Քննությունների հիմնական արդյունքների ամփոփումից հետո մնացած թափուր տեղերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն, որպեսզի դուրս մնացած, բայց դրական միավորներ ունեցող դիմորդները կարողանան կողմնորոշվել: 4. Անհաջողոթյան մատնված դիմորդները կկարողանան իրենց ուժերը փորձել նաև հեռակայի ընդունելության ժամանակ:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: