Շավարշ Քոչարյան. «Ես կողմ եմ, որ բոլորն իրար հասկանան» (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տեղի ունեցող նստացույցի հանգուցալուծումը Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեսնում է միմյանց հասկանալու մեջ: «Ա1+»-ի հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Ես կողմ եմ, որ բոլորն իրար հասկանան` որքանով է դա օբյեկտիվ, որքանով օբյեկտիվ չէ, շատ կարեւոր է, որ մարդիկ դա հասկանան ու շատ կարեւոր է, որ ամեն ինչ գնա խաղաղ ճանապարհով»: Փոխնախարարը երկար զրուցելու տրամադրված չէր, եւ անմիջապես հեռացավ` անպատասխան թողնելով ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաջորդ հարցը: Իսկ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` որպես քաղաքացի, չի ողջունում որեւէ սակագնի, որեւէ ապրանքի կամ առարկայի թանկացումը: Միաժամանակ մեզ հետ զրույցում նա նշեց, որ վճարելու է 7 դրամով թանկացված էլեկտրաէներգիայի համար. «Օրինապահ քաղաքացիները պիտի ենթարկվեն այդ որոշմանը»: