Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք Սերժ Սարգսյանը կարո՞ղ է չեղարկել ՀԾԿՀ որոշումը (տեսանյութ)

Քաղաքականություն
el11

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ որոշումը չեղյալ կհայտարարվի. «Ես մեխանիզմներ չգիտեմ, որ որոշումը չեղարկեն, բացի դրանից, եթե անգամ չեղարկվի, չնայած հնարավոր չեմ համարում, ապա պետք է լինեն հնարավոր միջոցներ փոխհատուցելու այն բոլոր վնասները, որոնք եղել են այդ ժամանակահատվածում։ Այդ միջոցները կառավարությունը չունի»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է Երվանդ Զախարյանը։ Արդյոք Սերժ Սարգսյանը կարո՞ղ է չեղարկել այդ որոշումը. հարցին, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը նշեց. «Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել»։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ավելացրեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու որոշում չի կայացվել։ Հանձնաժողովի նախագահը այլ հարցի չպատասխանեց՝ նշելով, որ իր դիրքորոշումը լրատվամիջոցներից մեկով արդեն հայտնել է։ Իսկ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ ցանկանում է լսել արդյո՞ք լրագրողները կարող էին ներկայացնել այլ տարբերակ. «Եթե կարող եք ներկայացնել, կլսենք ձեզ, ձեր կարծիքն էլ է հետաքրքիր։ Եթե գտնում եք միջոցներ, ասեք դուք»։ Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու համար։ Իսկ ՀԾԿՀ-ն որոշեց հոսանքի սակագինը բարձրացնել մոտ 7 դրամով։