Եղեք խաղաղության մեջ. Վլադիմիր Գասպարյան (տեսանյութ)
Առավոտյան Բաղրամյան պողոտա էր եկել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Եկել եմ այստեղ` տեսնելու ինչ է կատարվում, որպեսզի արտառոց բաներ չլինեն, նոր բան չունեմ ասելու: Եղեք խաղաղության մեջ ու ամեն ինչ նորմալ կլինի»,- Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այնուհետեւ Վլադիմիր Գասպարյանը զրուցում էր Նիկոլ Փաշինյանի հետ մոտ 15 րոպե: «Գասպարյանն ասում էր` ներքևի հատվածում երեկ խմած մարդիկ են եղել: Նա ասում էր, որ երբ ոստիկաններն անցնեն` տեսնելու` հարբած մարդիկ կան, թե ոչ, թող քաղաքացիներն ագրեսիվ չարձագանքեն: Ասացի, որ և հավաքի կազմակերպիչները, և ես հայտարարել ենք, որ խմած մարդկանց ներկայությունը պետք է բացառվի, ինքն էլ ասաց, որ լավ կլինի հավաքի մասնակիցների հետ զրուցենք, որովհետև, եթե միջադեպ ծագեց, խնդիր է»,- ասաց Փաշինյանը` ավելացնելով թե առաջիկայում ինքն ավելի ուշադիր կլինի: