«Ես չեմ եղել էնտեղ, չեմ կարող ասել՝ ինչա եղել». ԱԺ պատգամավոր (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզան Մուրադյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին։ Նա լրագրողներին վստահեցրել է, որ ինչպես ցանկացած ՀՀ օրինապաշտ քաղաքացի, դեմ է բոլոր տեսակի անօրինություններին։ Այսինքն՝ ոստիկանները անօրինակա՞ն գործողություններ են իրականացրել. լրագրողի ճշտող հարցին նա պատասխանեց. «Անօրինական գործողությունները երկկողմանի պետք է դիտարկել, ես այս պահին դատարան չեմ, չեմ կարող ասել, դա կքննեն համապատասխան մարմինները»,- ավելացրեց նա։ Պատգամավորը հավաստիացրեց նաեւ, որ իրենք նույնպես պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, պարզապես ԱԺ դահլիճում. «Մենք էլ այստեղ էինք պայքարում ու անընդհատ ենք պայքարում , եւ սա էլ պայքարի մեր ձեւն է, մենք կողմ ենք քաղաքացիական քաղաքակիրթ պայքարին ու ոստիկանության քաղաքակիրթ մոտեցմանը։ Ես չեմ եղել էնտեղ, չեմ կարող ասել՝ ինչա եղել, ես չգիտեմ օրենքի խախտումը որ կողմիցա եղել, կբացահայտվի, կիմանանք բոլորս»,- ավարտեց նա։