Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը նորից կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Քաղաքականություն
parliament

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 2015 թվականի հունիսի 16-ին Երեւանում ստորագրված «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն