Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեւոսիկը Մասկվայից հույր ա եկել» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj10

Հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը պատրաստ է հանցագործ աշխարհում կայարանցի Թեւոսիկ անունով հայտնի անձի մոտ հայտնված իր «Բենթլիի» մասին պատմել ամբողջ ճշմարտությունը. «Թեւոսիկը Մասկվայից հույր ա եկել, հրավիրված ա եկեղեցու բացմանը, մեր հույրն ա, ի՞նչ ա եղել»։ Պարզվում է նաեւ, որ 49-ամյա Թեւոս Սաֆարյանը, որին հունիսի 19-ին ոստիկանությունը բերման է ենթարկել Սեյրան Սարոյանի «Բենթլի»-ով, պատգամավորի բարեկամն է. «Բարեկամներից հրաժարվու՞մ են, ասա»։ Թեպետ ոստիկանությունը Թեւոս Սաֆարյանի եւ նրան ուղեկցող անձանց ավտոմեքենաներից հայտնաբերել է առանց գործարանային համարի զենք, զինամթերք եւ թմրանյութ, ձերբակալելու պատճառներն առանձնապես քրեական չեն. «Ուղղակի 5-6 մեքենայով են, իրավունք չունեն 5-6 ավտոյով ման գալու, ուղղակի էդ օրը միջոցառում էր, ոնց որ հավաքվել էին իրար վրա, էդ ա խնդիրը, խախտում ա արել, բռնել են»։ Պատգամավորն անդրադարձավ նաեւ Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին Հայաստանում գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու փաստին՝ ի՞նչ է եղել. «Մի մարդ հո հազար տարի մի տեղ չի կարա աշխատի, հեշտ չի ըտենց»։ Հոսանքի թանկացման դեմ ծավալվող բողոքն էլ պատգամավորի սրտով չէ, լա՞վ են մտածել հետեւանքների մասին. «Ի՞նչ անեն բա, լույսերն անջատե՞ն»։ Պարոն Սարոյանը լսել է չարաշահումներից, գիտի, որ Բիբինը շքեղ ավտոմեքենաներ է ձեռք բերել Հայաստանի քաղաքացու վճարած հոսանքի վարձի գումարներով. «Բիբինը... Բիբինի տերը թաղեմ... Մե մարդ, որ Բիբինը ըլնի»։ Այնուամենայնիվ, թող բոլորն իմանան, որ շքեղ ավտոմեքենաներին 21-րդ դարում այլընտրանք չկա. «Էլ Ժիգուլի-Միգուլի քշող չկա, պրծել ա, սաղ էլ ֆիրմա ավտո են»։