Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերայի տնօրինությունը հրաժարվել է էլեկտրաէներգիա տրամադրել (տեսանյութ)

Հասարակություն
robert-nkar-opera

Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրինությունն այսօր հրաժարվել է էլէկտրաէներգիա տրամադրել Ազատության հրապարակում նստացույց իրականացնող քաղաքացիներին։ Այս մասին Ա1+-ի հետ զրույցում նշեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ «Օպերայի տնօրինության կողմից մերժում ստանալուց հետո մենք փորձեցինք այստեղ էներգակիր բերել, սակայն այս դեպքում էլ ոստիկանությունը թույլ չտվեց դա իրականացնել։ Ստիպված մենք խնդրեցինք տարածքում գործող սրճարաններից մեկին մեզ էլեկտրաէներգիա հատկացնել։ Այս պահին Ազատության հրապարակում կրկին երաժշտություն է հնչում»,- նշեց ակտիվիստը։ Ակտիվիստները չեն հրաժարվել իրենց պայքարից։ Ռիմա Սարգսյանը մեզ հետ զորույցում խոսեց իրենց անելիքների մասին այն պարագայում, երբ երկուշաբթի օրը չեն կատարվի իրենց պահանջները։ «Մենք այդ դեպքում կգնանք մեր պահանջի հետևից։ Մենք չենք ընկրկելու այս պայքարում»,- նշեց ակտիվիստը։