Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքահայ երիտասարդները մաքրում են մետրոյի տարածքը (տեսանյութ)

Հասարակություն
metro-nkar

Այսօր առավոտվանից շուրջ 7 տասնյակ սիրիահայ երիտասարդ մաքրում էր Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանին կից տարածքը։ Նախաձեռնությունը Սիրիայից Հայաստանում հաստատված հայերինն է։ «Մենք խնդիր ենք տեսնում, որ բոլորս իրար հետ շաբաթօրյակ անենք մետրոյի հրապարակի կայարանում, մաքրենք մեր սիրելի մետրոպոլիտենի դիմացը, քանի որ մենք այստեղ ենք ապրում, մենք ենք այս երկրի քաղաքացիները և պարտավոր ենք բացի նրանից, որ պահանջենք պետությունից, մեր պարտքը համարենք որպես քաղաքացիներ իրականացնել մաքրման աշխատանքներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը։ Ըստ նրա՝ իրենց են միացել նաև «Դեպի Հայք» կամավորական կառույցի երիտասարդները, որը ևս սփյուռքահայերով համալրված կառույց է։ «Մենք մենակ չենք, ու շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս մի փոքր բանով աջակցենք, մեր քաղաքի մաքրության պահպանմանը, մեր քաղաքը պետք է լինի ավելի բարեկեցիկ։ Այսօրվա այս շաբաթօրյակը իրականացվում է «Ասանք-անանք» փառատոնի շրջանակներում։ Մաքրված այս տարածքում մենք նախատեսում ենք նաև ցուցահանդես կազմակերպել, ինչն ընդգրկված է մեր փառատոնի ծրագրում»,- նշում է Ցոլակ Մլքե-Գալստյանը։ hanr hanr hr