Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Գիրագոսյան. «ԼՂՀ-ում պաշտպանական հոգին ամենալավն է». Առավոտ

Քաղաքականություն
Nato-8

89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հունիսի 19-ին պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց ուղղվեց, թե ԼՂՀ պաշտպանության բանակը որտեղի՞ց է իր ռազմամթերքը ստանում եւ որքանո՞վ կապ ունի Հայաստանի հետ: Արա Նազարյանը պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերում իրականացվում են նույնատիպ բարեփոխումներ, ինչպես Հայաստանում: Անդրադառնալով հարցի մյուս մասին՝ նա ասաց, որ ԼՂՀ-ն ինքնուրույն պետություն է, ինքն իր միջոցներն ունի, եւ համապատասխանաբար՝ հոգում է իր կարիքները: Իսկ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը հայտարարեց, թե համաձայն չէ փոխնախարարի կարծիքի հետ. «Նմանություններ չեմ տեսնում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան է, հետեւաբար՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը չի ենթարկվում Հայաստանի պաշտպանության նախարարությանը, այսինքն՝ նույնը չեն»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ