Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվեդիայում կօգնեն բռնաբարված տղամարդկանց

Հասարակություն
տղ

Շվեդիայում բացվել է բռնաբարության զոհ դարձած տղամարդկանց օգնության կենտրոն։ Այն գործում էր վաղուց, բայց սպասարկում էր կանանց եւ աղջիկների, որոնք դարձել են բռնաբարության զոհ կամ ենթարկվել են սեռական խոշտանգումների. խոսքը 600-700 կնոջ մասին է, որոնք օգնություն էին ստանում այդտեղ։ Այս մասին գրում է BBC-ն։ Օրեր առաջ բուժկենտրոնը հայտարարել է, որ օգնություն է ցուցաբերելու նաեւ տղամարդկանց եւ տղա երեխաներին՝ ապահովելով գենդերային չեզոք բուժօգնություն։ 2014 թվականին Շվեդիայում գրանցվել է տղամարդկանց ու տղաների 370 սեռական խոշտանգման դեպք։ Մասնագետները վստահ են, որ իրականում դեպքերն ավելի շատ են։ Տղամարդիկ հիմնականում սեռական խոշտանգումների են ենթարկվում ոչ թե կանանց, այլ հենց տղամարդկանց կողմից։ Բժիշկները վստահ են, որ դա մեծապես ազդում է նրանց սեքսուալ հոգեվիճակի վրա։ Նրանց հավաստմամբ՝ տղամարդկանց վրա նման դեպքերն ավելի ծանր հետեւանքներ են ունենում, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Ի դեպ, վիճակագրական տվյալներով, Շվեդիայում բռնաբարությունների թիվը, մեկ շնչի հաշվարկով, ամենաշատն է Եվրոպայում։