Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Երեմյանը Բաքվում կպայքարի բրոնզե մեդալի համար

Սպորտ
sport-tekvando

Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում Հայաստանի միակ թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մեր մարզիկը 80 կգ քաշային կարգի մրցումներում հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ 2:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալբերտ Գաունին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, եւ Արման Երեմյանը հնարավորություն ստացավ մասնակցելու սփոփիչ մրցաշարին: Առաջին մենամարտում նա կհանդիպի նորվեգացի Ռիչարդ Օրդեմանի հետ: Հաջողության դեպքում Արման Երեմյանը բրոնզե մեդալի համար մենամարտում ուժերը կչափի պորտուգալացի Ժուլիո Ֆերեյրայի հետ: