Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրազեկման ավտոերթ՝ «Մեծ երթին» ընդառաջ

Հասարակություն
rob1

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի 19-ին տեղի ունենալիք «Մեծ երթին» ընդառաջ՝ այսօր «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները կանցկացնեն իրազեկման ավտոերթ։ Հրազդան մարզադաշտին հարակից Բրազիլիայի հրապարակից 17։30-ին մեկնարկելիք ավտոերթը անցնելու է հիմնականում Երևանի ծայրամասային թաղամասերով։ «Ավտոերթն այս անգամ ավելի շատ տարածքներ է ընդգրկում ու երկար կտևի։ Նախատեսում ենք ոչ միայն թռուցիկներ բաժանել ու բարձրախոսներով իրազեկել վաղվա երթի մասին, այլև քաղաքացիների հետ քննարկել, զրույցներ անցկացնել՝ թանկացման դեմ պայքարի վերաբերյալ։ Մեր նպատակը նաև մեծաթիվ երիտասարդների ներգրավումն է այս շարժման շարքերը, ինչը հաղթանակի երաշխիք կարող է հանդիսանալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ Ավելացնենք, որ վաղը՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում կնմեկնարկի «Ո՛չ թալանին» նախաձեռնության հրավիրած հավաքը, որին կհաջորդի նաև երթ՝ Երևանի փողոցներով։ Միջոցառման նպատակն, ըստ կազմակերպիչների՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելն է։