Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ՝ անասնագոմում

Հասարակություն
hrdeh

Հունիսի 17-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի 4-րդ փողոցի թիվ 15 տան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.22-ին, մարվել` 18.30-ին: Այրվել են Օհանավան գյուղի 4-րդ փողոցի թիվ 15 տանը հարակից (պատկանում է Ե. Հ.-ին) անասնագոմի տանիքի փայտյա կոնստրուկցիաները` մոտ 70 քմ և մասամբ ջերմահարվել են ներսում գտնվող փայտյա արկղերը` մոտ 300 հատ: