Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը հանդիպեց Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին

Պաշտոնական
AGN

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիայի հետ: Ողջունելով դեսպան Թումանյանին` նախարար Թայեբնիան բարձր գնահատեց Հայաստանի և Իրանի միջև դարերի ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունները և ընդգծեց, որ պետք է օգտվել առկա հնարավորություններից և կարողություններից` բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու համար` հավելելով, որ երկու երկրների միջև որևէ խոչընդոտ գոյություն չունի: Իր հերթին դեսպան Թումանյանը նույնպես գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերություններից և կարևորեց երկկողմ տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու և այդ ուղղությամբ համատեղ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: