Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ն ադրբեջանցուն 7.9մլն եվրո կվճարի ԼՂ հարցի վերջնական լուծումից հետո»

Քաղաքականություն
452d717b6d62a1f2fa299073b9b8b384-366x205

«Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ դասախոս Արայիկ Ղազարյանը ՄԻԵԴ Մեծ պալատի «Չիրագովը եւ մյուսները ընդդեմ Հայաստանի» հրապարակած վճիռը համարում է պիլոտային որոշում, որը ուղեցույց է ծառայում հարյուրավոր որոշումների համար։ «Բայց այդ որոշման կատարումը հնարավոր չէ, մինչեւ քաղաքական դաշտում Ղարաբաղի հարցի վերաբերյալ վերջնական որոշում չկայացվի»,- «Ա1+»-ին ասաց նա։ Արայիկ Ղազարյանը նշում է, որ վճռի ամբողջական կայացման համար միգուցե տասնամյակներ պահանջվեն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակել է Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու ու ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդար փոխհատուցում ստանալու վերաբերյալ վճիռը։ Չիրագովները Դատարանից պահանջում են իրենց կորցրած ունեցվածքի համար Հայաստանից գանձել վնասների փոխհատուցում՝ 7.9մլն եվրոյի չափով: