A
A
Փլուզում Գյումրիում (տեսանյութ)
Հունիսի 17-ին վաղ առավոտյան Գյումրիում տեղի է ունեցել փլուզում: Հերթական անգամ փլուզվել է Գարեգին Նժդեհի 7 փողոցի երկրորդ հանրակացարանի չորրորդ հարկի մի հատվածը: Հիշեցնե՛նք, որ այս հանրակացարանի մասնաշենքը վթարային է և այստեղ հաճախ են տեղի ունենում նմանատիպ փլուզումներ: Հանրակացարանի փոքրիշատե բարվոք վիճակում գտնվող սենյակներում բնակվող ընտանիքները շուրջ 10-ն են: Նրանց խոսքով, իրենք ահուդողով են բնակվում հիշյալ հանրակացարանում և նշում են, որ իրենք հայտնվել են փլուզման վտանգի առաջ: Ցայգ ՀԸ