6,93 դրամով թանկացումը բավարար չէ. Բիբինի գաղտնի նամակը. armlur.com
«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գաղտնի նամակը՝ հասցեագրված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Բիբինն այս «գաղտնի» նամակով ՀԾԿ հանձնաժողովին պաշտոնապես իրազեկել է այն մասին, որ սպառողին մատակարարվող էլէներգիայի՝ 6,93 դրամով թանկացումը իրենց համար բավարար չէ: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակը՝ ամբողջությամբ. «Ներկայացված հայտով Ընկերությունը («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) խնդիր է հետապնդում լուծել ոչ միայն իր կողմից կատարած փաստացի ծախսերի փոխհատուցման խնդիրը, այլ նաեւ էլէկտրաէներգետիկ համակարգում առկա հիմնախնդիրները, որը կհանգեցնի էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը: Սակայն, ուսումնասիրելով Հանձնաժողովի (ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի) պաշտոնական կայքում տեղադրված Հանձնաժողովի հունիսի 17-ի նիստի օրակարգի 4-րդ կետում ամրագրված` ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի թիվ 233Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը եւ հավելվածները, կարող ենք փաստել, որ առկա խնդիրների լուծմանը համակարգային մոտեցում չի ցուցաբերվել: Ավելին՝ նույնիսկ փաստացի իրականացված ծախսերի հիմնավորումներն ու կատարման անհրաժեշտությունը դրվել են կասկածի տակ, որի հետեւանքով դրանց որոշ մասը չեն ներառվել սակագնի հաշվարկում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ