Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ը մեղադրում է ՀԾԿՀ-ին՝ ոչ ճիշտ թվերի համար (տեսանյութ)

Տնտեսություն
53760

ՀԾԿՀ-ն այսօր ընդունեց էներգետիկ հինգ ընկերությունից «Քոնթուր-Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի հայտը՝ 25 տարով էլեկտրաէներգիա արտադրելու լիցենզիան: Այն գնել է «Որոտան»-ի ՀԷԿ-երի համակարգը: Լիցենզիան գործողության մեջ կմտնի 2015թ. հուլիսի մեկից: ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն իր զեկույցում, հատ առ հատ ներկայացնելով բոլոր ընկերությունների հայտերի հիմնավորումները, նշեց, որ մասնավորապես ՀԷՑ-ը երեկ երեկոյան գրություն է ներկայացրել հանձնաժողով՝ ՀԾԿՀ-ին մեղադրելով, որ նա համակարգային մոտեցում չի ցուցաբերել իրենց հայտին եւ ծախսերի կատարման հիմնավորումները կասկածի տակ է դրել: «ՀԷՑ-ը նշել է, որ ընդամենը 8 մլրդ դրամ վարկային միջոցներ է վերցրել, մինչդեռ հայտում  ներկայացվել էր 36.6 մլրդ»,- նկատեց պարոն Բաղրամյանը: ՀԾԿՀ շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնողները բացի «ամոթ» բղավելուց, սկսեցին հարվածել նաեւ հանձնաժողովի պատերին: Դա մի պահ շեղեց ՀԾԿՀ անդամների ու մասնակիցների ուշադրությունը, թեեւ որեւէ արձագանք չեղավ Ռոբերտ Նազարյանի կողմից: