Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդմոն Մարուքյանն այցելել է Շանթ Հարությունյանին

Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ և հանդիպել հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին ու Վարդան Վարդանյանին` կապված Շանթ Հարությունյանի` իր կյանքին վտանգ սպառնալու վերաբերյալ հայտարարության հետ: «Այցելության ընթացքում առանձնազրույց եմ ունեցել նրանց հետ, ուսումնասիրել հացադուլի մեջ գտնվողների պահման պայմանները և նրանց խնդրել, որ դադարեցնեն հացադուլը: Շանթ Հարությունյանը դիմում է ներկայացրել իրեն առանձին խուց տեղափոխելու, այն է` կիսաբաց ռեժիմից կիսափակի անցնելու մասին, որը, ըստ էության, ռեժիմի խստացում է, սակայն դա նույնպես դատապարտյալի իրավունքն է: Նշված դիմումի քննարկումը ՔԿՀ համակարգի տեղաբաշխման հանձնաժողովի իրավասությունների շրջանակում է, որը, հուսով եմ, կբավարարվի:»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է պատգամավորը: Ըստ Մարուքյանի՝ Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն իր ընկերոջ` Շանթ Հարությունյանի, որի պահանջի բավարարման պարագայում նա կդադարեցնի հացադուլը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմից բողոքներ չեն արձանագրվել: Հիշեցնենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ- ում պահվող Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից հացադուլի մեջ է, նրան է միացել նաև ընկերը՝ Վարդան Վարդանյանը: Նրանք պահանջում են իրենց առանձին խուց տեղափոխել։