Օֆշորի գործով Աշոտ Սուքիասյանին դատողը հայտնի է
Օֆշորային սկանդալում հայտնված Աշոտ Սուքիասյանին կդատի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ Սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ։ Սկզբում գործը մակագրվել էր դատավոր Վլադիմիր Գրիգորյանին, սակայն հետո դատավորը փոխվել է։ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար՝ մասնավորապես գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ։ Օֆշորային սկանդալում շրջանառվում էին նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները, սակայն հարցաքննության ժամանակ Աշոտ Սուքիասյանը չի տվել նրանց անունները։ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը բաղկացած է 32 հատորից։