Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ունենք հիշողություն, որը չի կարելի քանդել». ակցիա՝ ընդդեմ Մայրապետյանի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
screenshot00001

Շուրջ 8 տարի Տերյան 23, Տերյան 25, Լալայանց 37 շենքերի բնակիչները պայքարում են իրենց բնակարաններից չվտարվելու համար։ Բացառիկ գերակա շահ ճանաչված շենքերի բնակիչները վճռական են տրամադրված՝ իրենց խոսքով ապօրինությունների դեմ պայքարելու համար։ Նրանք այսօր բողոքի ակցիա անցկացրին՝ երթով շարժվելով դեպի Կառավարության շենքի մոտ, իսկ հետո՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարան, որտեղ պետք է տեղի ունենար վտարման վտանգի առաջ կանգնած բնակիչներից մեկի գործով դատական նիստը։ Բնակիչներից Վարդան Գերավետյանը համոզված է, որ կառուցապատող Սամվել Մայրապետյանը ապօրինի քայլերի է դիմել։ «Կառուցապատողը Սամվել Մայրապետյանն է, ով հարկադիր ձևով ուզում է վտարել մեր բնակիչներին։ Նա ապօրինաբար է դատական գործեր հարուցել մեր բնակիչների դեմ. խոսքը գնում է ապօրինի գերակա հանրային շահի օրենքին, ըստ որի՝ նախատեսվում է, որ պետք է լինի պայմանագիր կառուցապատողի և կառավարության միջև»։ Ըստ Գերավետյանի՝ այս դեպքում նմանատիպ օրենք կա կնքված՝ 2012 թվականի հոկտեմբերին, համաձայն որի՝ եթե երեք ամսվա ընթացքում չի լինում կառավարության որոշում, ապա բոլոր պայմանավորվածությունները համարվում են անվավեր։ «Կառավարության համապատասխան որոշումը կայացվել է 2012 թվականի հոկտեմբերից 9 ամիս հետո, 2013-ի օգոստոսին՝ այդպիսով խախտելով համապատասխան օրենքը»,- նշում է նա։ Ավելացնենք, որ դատական նիստը հետաձգվեց և կկայանա հուլիսի 10-ին։ Ավելին՝ տեսանյութով