A
A
Զինվորականների կենսաթոշակները կբարձրանան
Կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում եւ սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը սահմանեց 40 հազ. 852 դրամ՝ 35 հազ. 728 դրամի փոխարեն: Սպայական անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34 հազ. 28 դրամ՝ 29 հազ. 980 դրամի փոխարեն, իսկ 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 22 հազ. 338 դրամ՝ 19 հազ. 756 դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիս 1-ից։