Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ ուսանողուհուն տեղափոխեցին հիվանդանոց

Հասարակություն
913c08a3200f9cc8a0f4e9c5fa1f7913

Այսօր ԵՊՀ ուսանողուհիներից մեկը տեղափոխվեց հիվանդանոց։ Ժամը 11.00-ի սահմաններում Ռոմանագերմանական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի առաջին կուրսի ուսանողուհիներից մեկի ինքնազգացողությունը Արտասահմանյան գրականություն առարկայի քննությունից առաջ վատացել էր։ Համակուրսեցիներն անմիջապես զանգահարել էին Շտապ օգնության ծառայություն։ Ուսանողուհուն տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն։ Համակուրսեցիների խոսքով՝ ընկերուհու ինքնազգացողության վատացման հնարավոր պատճառ կարող է լինել սնկից թունավորումը, նաև՝ մրսածությունը։ «Բացի այդ, նա քննություններից առաջ միշտ շատ հուզվում է»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրանցից մեկը։