Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ վարչության պետը պատասխանում է պատգամավորին. «Թող ներող լինի»

Քաղաքականություն
17d50adf9a4e80e03840be01201bfd38

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այսօրվա հայտարարությանը։ Պատգամավորը հիշեցրել էր Ա. Բաբայանի նախորդ գրառումը, որտեղ «նա վարկաբեկել է պատգամավորներին՝ ասելով, թե տգետ եւ զավեշտալի հարցեր են տալիս», եւ պահանջել էր ներողություն խնդրել պատգամավորներից: «Այսօր, հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մայիսի 27-ին ֆեյսբուքի իմ անձնական էջում կատարածս գրառմանը։ Այդ առնչությամբ կրկին իմ անձնական էջում հայտնում եմ. գրառմանս մեջ տեղ գտած կարծիքն իմ` ՀՀ քաղաքացու սեփական կարծիքն է: Այն որևէ առնչություն չունի Ազգային ժողովի հետ և չէր էլ կարող ունենալ։ Նշված գրառմամբ որևէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, իսկ եթե պարոն Մարուքյանը վիրավորվել է գրառմանս մեջ տեղ գտած քննադատությունից, ապա թող ներող լինի»,- պատասխանել է Արսեն Բաբայանը։ untitled