Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը երթևեկելի է ժամը 07.00-19.00

Հասարակություն
road-lars

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ հունիսի 8-ի դրությամբ սողանքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երթևեկելի է ըստ սահմանափակ, հատուկ ժամանակացույցի՝ առավոտյան ժամը 7.00-ից մինչև երեկոյան 19.00-ն։ Օրվա մնացած ժամերին ճանապարհը  փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների  համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն