Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբովյանում Արթուր Հարությունյանն ստացել է նվազագույն թվով ձայներ

Քաղաքականություն
d0dd1d7b26753178a38b1ac9765d4ddb

Արտաշատում հունիսի 7-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին գրանցված եւ քվեաթերթիկ ստացած մասնակիցների թիվը 10401-ն է, մինչդեռ ընտրողների թիվն այստեղ ընդհանուր առմամբ 21,013 է։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին դեմ քվեարկած քվեաթերթիկները եղել են 116-ը։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ստացել է 10013 ձայն։ Իսկ նույն օրը Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Վահագն Գեւորգյանը ստացել է 11,227, Էդվին Թադեւոսյանը՝ 520, Կարապետ Իսրայելյանը՝ 526, Արթուր Հարությունյանը՝ 5459, Արթուր Հարությունյանը՝ 159 ձայն։ Ընտրողների ընդհանուր թիվն այստեղ 43810-ն է, սակայն մասնակցել է 18535 ընտրող։