Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն՝ Աբովյան քաղաքի ղեկավարի թեկնածուների ֆինանսավորման մասին

Քաղաքականություն
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման առաջին հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը ` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի կայքում: