Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը սկսեց ուսհավաքը

Սպորտ
sport-hajastan-portugal

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Պորտուգալիայի հետ խաղին նախապատրաստվելու համար այսօր ֆուտբոլի ակադեմիայում սկսեց ուսումնամարզումային հավաք: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 25 ֆուտբոլիստ: Նրանցից շատերն արդեն Հայաստանում են: Բացակայում են Արթուր Միրանյանը, Մարկոս Պիզելլին եւ Ռուսլան Կորյանը, որոնք Երեւան կժամանեն հունիսի 7-ին: Արտյոմ Սիմոնյանը ազգային թիմի կազմում կմարզվի մինչեւ հունիսի 8-ը, ապա կմիանա Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականին: Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում: