A
A
«Հայաստանի կառավարությունը չի կարող պայքարել ստվերի դեմ» (տեսանյութ)
Հայաստանի կառավարությունը չի կարող պայքարել ստվերի դեմ։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած ստվերի դեմ պայքարը եւ հակակոռուպցիոն հանձնաժողովը համարում է բլեֆ. «Նրանք, ովքեր ընդգրկված են այդ հանձնաժողովում, հայտնի են որպես կոռումպացված դեմքեր, բիզնեսմեն են օլիգարխներն են։ Ուղղակի ծիծաղելի է կոռումպացված համակարգի դեմ պայքարել կոռումպացված մարդկանցով»։ Ինչպես Մարդը չի կարող ազատվել իր ստվերից, այնպես էլ տնտեսությունը՝ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքն է։ Հայաստանում խնդիրը կլուծվի, երբ այն ձեռնտու լինի իշխանությանը։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում տնտեսական ստվերը կազմում է 38 տոկոս։ Ավելին՝ տեսանյութով