52 վրացի շրջանավարտ՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնից (տեսանյութ)
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրատուրայի բաժինն այս տարի ավարտեց 17 շրջանավարտ: Բուհի պրոռեկտոր Յուրի Մարմարյանը հպարտությամբ է խոսում կենտրոնի ձեռքբերումների մասին եւ վստահեցնում` ստեղծման օրից այն ուսանողամետ կրթություն է իրականացրել` ուսման ավարտից անմիջապես հետո շրջանավարտների մեծ մասին տեղավորելով աշխատանքի. «Ըստ վիճակագրական տվյալների բոլոր շրջանավարտները կամ մի մասը շարունակում է կրթությունը մագիստրատուրայում, մի մասն էլ աշխատում է ագրոարդյունաբերական, ինչպես նաեւ` ագրոբիզնեսի, բանկային համակարգերում կամ ֆինանսական տարբեր համակարգերում»: Ի դեպ, ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը գործում է 2000թ., առ այսօր բակալավրիատն ավարտել է 389, այդ թվում` 52 ազգությամբ վրացի, իսկ մագիստրատուրայի բաժին` 66 շրջանավարտ: