Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիրիայի հայերը չեն կարողանում դուրս գալ այնտեղից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Arman-Navasardyan

Արտաքին գործերի նախարարության տվյալով՝ Սիրիայում մոտ 20.000 հայ է մնացել։ «Նրանք չեն կարողանում դուրս գալ այնտեղից։ Լավ ակնկալիքներ չունեմ առաջիկայից։ Կարծում եմ, որ մեր կառավարությունն ավելի շուտ պետք է այս հարցին անդրադառնար և փորձեր բոլոր հայերին հանել այնտեղից»,- նշել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Գուցե հնարավորն արվել է, ասում է, բայց ավելին էր պետք։ «ԻԼԻՊ-ը (Իրաքի և Լևանտի «Իսլամական պետություն») կարող է «թակել» նաև Կովկասի դուռը և վնաս հասցնել կովկասյան պետություններին, այդ թվում՝ Հայաստանին»,-չի բացառում պարոն Նավասարդյանը։ Այս տեսակետը հիպոթետիկ է համարում, բայց կոչ է անում զգոն լինել։ Նա հնարավոր վտանգ է տեսնում նաև Ռուսաստանի համար, ինչով և բացատրում է այդ երկրի վերջին շրջանի մտերմությունը Իրանի հետ։ «Եթե ԻԼԻՊ-ի առաջը չառնենք, դա 21-րդ դարի չարիքը կլինի»,-եզրափակել է բանախոսը։