Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի գործարարներն այցելել են ԼՂՀ

Քաղաքականություն
unnamed21

Նախագահ Բակո Սահակյանը ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ մի խումբ այլ բարերարների հետ միասին հունիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին: Այցի ընթացքում քննարկվել են նաեւ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի հայրենանվեր գործունեությունը` ընդգծելով, որ նրա աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերը ոչ միայն նպաստում են մեր ժողովրդի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծմանը, այլ նաեւ հուսալի հիմք են ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար: Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ