Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանին հարվածողը պատրաստ է կրել իր պատիժը (տեսանյութ)

Քաղաքականություն
arshak-svazyan

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած Արշակ Սվազյանը պատրաստ է կրել իր պատիժը։ «Դատախազը առաջարկեց, դատավորը որոշելու է, եթե կորոշեն` երկու ամիս կնստեմ։ Տղամարդը իր կատարած արարքի համար չի զղջում»,- այսօր հայտարարեց Արշակ Սվազյանը։ Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Գագիկ Մարգարյանը միջնորդել էր դատապարտել երկամսյա կալանքի։ Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանը պահանջած պատժաչափը խիստ համարեց, քանի որ հոդվածը նախատեսում էր տուգանքից մինչեւ երկամսյա կալանք։ «Ընդհանրապես ես ոչ հայհոյանքն եմ ընդունում որպես արդարացնող երեւույթ եւ ոչ էլ բռնությունը։ Երկուսն էլ դատապարտելի են, Արշակ Սվազյանը ընդունել է իր մեղադրանքը։ Նա չի ժխտում, ես դա չեմ էլ արդարացնում, ԱԺ պատգամավորը իրավունք չուներ հայհոյելու, երկուսն էլ մեղավոր են»,- ասաց փաստաբանը։ Արշակ Սվազյանն այսօր դատարանում վերջին խոսքով հանդես չեկավ։ Դատավոր Լեւոն Ավետիսյանը նիստը հետաձգեց մինչեւ հունիսի 18-ը։ Այսօրվա դատական նիստին տուժող Արամ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչը ներկա չէին։ Հիշեցնենք, որ Արշակ Սվազյանը մեղադրվում դիտավորությամբ Արամ Մանուկյանին մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ Հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: