Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ գործող նախագահ Դաչիչը կայցելի Հայաստան

Քաղաքականություն
30.05.15-7614ivica-dadich

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան ս.թ. հունիսի 3-ին: Նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ: Դաչիչը և Նալբանդյանը կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս չորեքշաբթի օրը, հունիսի 3-ին, առավոտյան ժամը 11:00-ին Արտաքին գործերի նախարարության շենքում: