Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե դպրոցում աշակերտը բարձր գնահատական է ստանում, քննությանն էլ կստանա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ede9a8c3124b52d1351456e4970d93b5

Այսօր հանրապետության 14 000 9-րդ դասարանցիներ քննություն են հանձնում հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ դպրոցները թեստավորման կենտրոններից ստացել են թեստերը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս տեղեկացրեց, որ 4-րդ դասարանցիների համար նախատեսված է երկու քննություն՝ մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկայից, իսկ 9-րդ եւ 12-րդ դասարաններում նախատեսված է 6 քննություն։ «Ա1+»-ի հարցին՝ արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ դպրոցում երեխան բարձր գնահատականներ է ստացել, իսկ քննության ժամանակ շատ ցածր, բանախոսը նշեց, որ քննությունը մնում է քննություն։ Անդրադառնալով ավարտական դրամահավաքներին` Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ «Վերջին զանգ»-ի խնջույքների գումարները հավաքվում են բացառապես ծնողների նախաձեռնությամբ: Ինչ վերաբերում է ավարտական քննությունների օրը ուսուցիչների համար սուրճ կամ սնունդ գնելու համար կազմակերպվող դրամահավաքներին, ապա Նարինե Հովհաննիսյանը բացառեց դա՝ ծնողներին հորդորելով զերծ մնալ տարբեր առիթներով գումար հավաքելուց։ Իսկ լրագրողներին խորհուրդ տվեց խոսել փաստերով, եթե տնօրենի իմացությամբ է այդ ամենը կատարվում, նա կազատվի աշխատանքից։