Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաթեւը՝ տուրիզմի համար լավագույն վայրերից մեկը. Businessinsider.com

Հասարակություն
75f1077873cfe8a30ea3c902b92bbde0

Businessinsider.com կայքը ներկայացրել է եվրոպական տուրիզմի 16 լավագույն ուղղությունները, որոնք դեռևս հայտնաբերված չեն զբոսաշրջիկների կողմից։ Ցուցակում ի թիվս այլ հայտնի վայրերի, տեղ է գտել նաև Տաթևի վանական համալիրը։ «Հայաստանի Տաթև գյուղի մոտ է գտնվում Տաթևի վանական համալիրը։ 9-րդ դարին թվագրվող վանքը տարածվում է Բազալտե սարահարթի վրա։ Այն աներևակայելի լավ է պահպանվել և ապահովում է հիանալի տեսարան»,- նշված է Տաթևի վանական համալիրին կից հատվածում։ Եվրոպայի դեռևս չհայտնաբերված տուրիստական լավագույն ուղղությունների ցանկում նշված են նաև Բոսնիա Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն, ռուսական Կիժի կղզին՝ Օնեգա գետում, 13-րդ դարում հիմնադրված Չեխսկի Կրումլով փոքրիկ քաղաքը՝ Չեխիայում, Դանիայի Ֆարերյան կղզիները և այլն։