Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Սարգսյանը 1 մլն դրամ է պահանջում. Գ. Շամշյանը ճանաչվել է 3-րդ անձ

Քաղաքականություն
unnamed1

Նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը դատի է տվել գործարար Փայլակ Հայրապետյանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ 1 մլն դրամ բռնագանձելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից։ Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հունիսի 9-ին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Գործով երրորդ անձ է ճանաչվել Գագիկ Շամշյանը։ shamshyan.com կայքում Փայլակ Հայրապետյանը խոսել էր մեծ գումարների մասին, որոնք, ըստ նրա, փոխանցվել են Տիգրան Սարգսյանի հաշվեհամարին։ Հիշեցնենք, որ սնանկացման եզրին կանգնած հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը իր այս վիճակի համար մեղադրում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին։ Գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը, սակայն, նրանց անունները երբեւէ չի հիշատակել եւ նախաքննությունն արդեն ավարտվել է։