Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որքան է ծախսել Սերժ Սարգսյանը՝ ցողունային բջիջներ ստանալու համար

Կարևոր լուրեր Քաղաքականություն
korea

ԱԺ-ում այսօր Սերժ Սարգսյանի աշխատակազմի՝ նախորդ տարվա ծախսերը քննարկելիս  «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար է Սերժ Սարգսյանը ծախսել Հարավային Կորեայում անցկացրած իր արձակուրդի համար, որտեղ նա ստացել է ցողունային բջիջներ. «Բացի այդ, ինձ հետաքրքրում է՝ որքան ներում է շնորհվել: Հարցս հատկապես վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու մերձավոր հարազատին ներում շնորհելուն»: Վիգեն Սարգսյանը նշեց, որ ներումների թիվն այս պահին չի կարող ասել, սակայն դրանք չեն գերազանցում  15-16-ը. «Իսկ անհատական ներումների դեպքում երբեք չի բացատրվում, քանի որ նախագահի բացառիկ լիազորությունն է դա: Սա քաղաքական որոշում է, որը ելնում է բազմաթիվ հանգամանքներից՝ անչափահաս երեխաների առկայություն, հանցանքի ծանրություն, նախկին դատվածություն; Իսկ թե ինչու է եղել անհատական ներում, կրկնում եմ, նախագահը պարտավոր չէ պարզաբանել, մանավանդ՝ օրենսդրական պահանջ  չկա»: Ինչ վերաբերում է Հարավային Կորեայում Սերժ Սարգսյանի անցկացրած արձակուրդին, ապա Վիգեն Սարգսյանը վստահեցրեց՝ նրա հետ բացի անվտանգության ծառայողներից, այլ աշխատակիցներ չեն եղել. «Այդ այցելության ծախսերի հետ կապված պետական բյուջեից որեւէ ծախս չի եղել, այլ միայն օդանավի տոմսի ծախսն է եղել, սակայն դա էլ չեմ կարող հստակ ասել»: