Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյանը հիշեց Գորբաչովին

Քաղաքականություն
95f2d9c2103b06e91838a50bedeee5b2

ԱԺ ճեպազրույցներին այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ այս քառօրյային արհեստական լարվածություն ստեղծվեց, երբ ԱԺ նախագահը, անջատելով պատգամավորների խոսափողները, զրկում էր նրանց խոսքի իրավունքից. «Ցանկացած պատգամավոր կարող է հանդես գալ առաջարկություններով, հայտարարություններով ու ԱԺ նախագահը պարտավոր է ականջալուր լինել ու տիրապետել կանոնակարգին»: Ո՞րն է պատճառը, որ Ռուբեն Հակոբյանը չի միացել ՀԱԿ նախաձեռնած ստորագարահավաքին՝ ստեղծելու էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով. «Ցավոք, մեր քաղաքական մշակույթում կա նման մի մոտեցում՝ յա պերվայա: Մենք՝ ընդդիմադիր ուժերով, սկզբունք էինք ընտրել, որ որեւէ ուժ, եթե բարձրացնում է որեւէ հարց, ապա նախապես խորհրդակցենք: Սակայն առաջ ընկնելը ու ցույց տալը, թե ես ամենաընդդիմադիրն եմ, դա նորմալ չէ: Մենք մեր գործընկերներին ասացինք՝ դուք խախտում եք պայմանավորվածությունը, դրա համար մեծ խելք պետք չէ ունենալ»: Նրա համոզմամբ՝ հիմա ավելի համարժեք է խորհրդարանական լսումներով կոնկրետ քայլ ձեռնարկելը. «Որքան հիշում եմ՝ Գորբաչովն էր ասում, եթե ցանկանում եք որեւէ հարց տապալվի, դրա համար պետք է հանձնաժողով ստեղծել: Որեւէ քայլ ձեռնարկելիս պետք է հասկանալ, թե որքանով է այն արդյունավետ»: Քառօրյայի ժամանակ Գլխավոր դատախազի հայտարարությունները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանցագործությունների եւ պատժողական մեխանիզմների մասին, պարոն Հակոբյանը նորմալ կհամարեր, եթե ՀՀ-ն լիներ կայացած ժողովրդավարական երկիր. «Նման հարցերը իրավական դաշտում պետք է լուծվեն: Դատախազը իր զեկույցում միշտ նշում էր, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Ցավոք, առայժմ մեզ մոտ այդ սկզբունքը չի գործում»: Քառօրյայի ժամանակ նաեւ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը վիրավորեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: արդյոք խմբակցությունը չի պատրաստվում դիմել ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ ՀՀԿ-ական պատգամավորի վարքագիծը քննելու համար. «Ես միշտ ասել եմ, որ մենք շատ դժվարությամբ ենք, միլիմետրով ենք առաջ գնում պառլամենտական մշակույթի ձեւավորման հարցում: Ես կարծում եմ, որ պետք է անցկացնել խորհրդարանական լսումներ, որ փողոցային ձեւակերպումներով, բառապաշարով չմտնեն ԱԺ: Այստեղ մենք խնդիր ունենք: Էթիկայի հանձնաժողովը որեւէ դրական արդյունք չի տվել, դրա համար որեւէ նշանակություն չի ունենա այս հարցում»: Արդյոք «Ժառանգություն»-ը կմիանա էլեկտրաէներգիայի սակագնի դեմ քաղաքացիական նախաձեռնության պայքարին: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց՝ նշելով, որ խնդիրն էլ հենց դա է, որ ակցիաները քաղաքացիական նախաձեռնությամբ են, այլ ոչ թե կուսակցական. «Մենք քննարկել ենք այդ հարցն ու ով ցանկանա կուսակցությունից, կմասնակցի: Մեր անդամները համարժեք պատասխան կտան ՀԷՑ-ի շատ բան մութ ու անհասկանալի փաստաթղթերին»: