A
A
Գյումրիում տաքսու վարորդների բողոքի ակցիան չի կայացել. Ցայգ (տեսանյութ)
Գյումրու անհատ տաքսու վարորդների նախապես հայտարարած այսօրվա բողոքի ակցիան՝ կառավարության որոշման դեմ, տեղի չունեցավ: Հիշեցնենք, որ տաքսու վարորդները բողոքում էին Կառավարության նոր որոշման դեմ, ըստ որի, պետք է իրենց ամսական եկամուտից հաստատագրված վճար մուծեն, ինչպես նաև հաշվիչ տեղադրեն, որի արժեքն, ըստ նրանց, 60-120 հազար դրամ է: Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանի խոսքով, անհատ տաքսու վարորդների նախապես հայտարարված բողոքի ակցիան նպատակ չի ունեցել ավելորդ քաշքշուկներ ստեղծել, այլ դրանով վարորդները ցանկացել են լսելի դարձնել իրենց պահանջը: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում