Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սան Մարինոն Բաքվում ետ չի մնա Հայաստանից

Սպորտ
sport-san-marino

Եվրոպական 1-ին խաղերում Սան Մարինոյից հանդես կգա 15 մարզիկ: Այդ մասին տեղեկացնում է խաղերի պաշտոնական կայքը: 61,2 քառակուսի կմ տարածություն եւ 31,5 հազար բնակչություն ունեցող երկրի ներկայացուցիչները հանդես կգան յոթ մարզաձեւերում` աթլետիկա, լող, նետաձգություն, հրաձգություն, սեղանի թենիս, ձյուդո, թաեկվոնդո: Համեմատության համար նշենք, որ Հայաստանն այս պահին նույնպես այդ խաղերին հայտավորել է 15 մարզիկ-մարզուհի, որոնք ելույթ կունենան 4 մրցաձեւում (դեռեւս հայտնի չեն սամբոյի, ազատ ոճի ըմբշամարտի եւ թաեկվոնդոյի հավաքականների կազմերը):