A
A
Արթուր Բաղդասարյանը եւս կմեկնի Ռիգա
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հրավերով «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Ռիգա` մասնակցելու մայիսի 21-22-ը տեղի ունեցող ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի և եվրոպական մի շարք երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների և ներկայացուցիչների հետ: ՕԵԿ նախագահը նաև հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում է ՕԵԿ գրասենյակը։