A
A
ՀԷՑ-ը պարտքերը կուտակել է թալանի պատճառով. Դեմիրճյան (տեսանյութ)
Ստեփան Դեմիրճյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտին: Նա ելույթում նշեց, որ ստեղված իրավիճակը պայմանավորված է տարիներ շարունակ վարվող սխալ տնտեսական քաղաքականությամբ, ռազմավարական նշանակության օբյեկտները վաճառելու մոլուցքով: Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ էներգետիկ ոլորտը ուսումնասիրելու նպատակով ՀԱԿ-ը նախաձեռնել էր պատգամավորական ստորագրահավաք, սակայն խմբակցությունը աջակցություն չի ստացել Ազգային ժողովում: