Գյումրիում ու Վանաձորում բնակչության թիվը նվազել է մոտ 3- 4 անգամ. Առավոտ
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ազգագրագետ Արտաշես Բոյաջանը (լուսանկարում): Նրա՝ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» Հ/Կ-ով կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ Գյումրու բնակչության թիվն այս պահին 70 հազար է: «Գյումրու բնակչության թիվը նվազել է երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածում, պատճառները տարբեր են՝ սոցիալ-տնտեսական, հոգեբանական, քաղաքական, էկոլոգիական, երկրաշարժն է նաեւ պատճառ դարձել, որ լքեն քաղաքը: Երկրաշարժից առաջ Գյումրին ունեցել է 230 հազար բնակչություն»,- ասում է Արտաշես Բոյաջյանը: Ըստ ազգագրագետի, Գյումրիում ակտիվ աշխատունակ տարիքի բնակչության զգալի մասը արտագաղթել է կամ սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնել: Հիմա մնացել են ծերերը, կանայք ու երեխաները, նաեւ բյուջետային հիմնարկներում աշխատողներն ու առեւտրի ոլորտում զբաղվածները, որոնք պետք է աշխատեին արդյունաբերության մեջ, սակայն այդ զանգվածը քաղաքում չէ: «Շինարարության մեջ աշխատողների մի զգալի հատված նույնպես քաղաքում չէ, նրանք էն ակտիվ մասսան են, որոնք կարող էին քաղաքի զարգացման նախադրյալներ ստեղծեին տնտեսության, արդյունաբերության մեջ: Գյումրին ինքը իրենով ծերացող քաղաք է, եթե ամբողջ բնակչության տեսակարար կշռի 10-15 տոկոսից ավելին կազմում են կենսաթոշակային տարիքի բնակչությանը, իսկ դա արդեն, ըստ ժողովրդագրական առումով, ծերացող քաղաքների շարքին է դասվում»,- ասում է ազգագրագետը: Ամբողջական հոդվածն՝ այստեղ Լուսանկարը՝ Առավոտի