Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում բժիշկ կամ իրավաբան պետք է լինես, կամ էլ թողնես-գնաս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nkar-amirx-1-397x2651

Արմեն Մելքոնյանն արդեն 5 տարի է՝ ապրում է Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող էլիտար շենքում։ Սակայն շենքի կառուցապատող Լեւոն Ամիրխանյանի մահից հետո պարզել է, որ իր տունը գրավադրված է բանկում։ «Վարկ է վերցված, այդ վարկերը արտասահման են փոխանցվել, բավականին խախտումներ կան Սայաթ- Նովա 40/1 շենքում։ Եթե ինչ- որ մեկը գար, փորձեր ստուգեր այդ բնակարանում մարդ ապրում է, կտեսներ, որ դռան վրա էլ անուն-ազգանուն է գրված, ոչ մեկը դուռը չի ծեծել, ոչ մեկը դուռը չի բացել»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Մելքոնյանը։ Այսօր նա, ինչպես նաեւ Լեւոն Ամիրխանյանի գործողություններից տուժած քաղաքացիները, հավաքվել էին Կենտրոնական բանկի դիմաց։ «ԿԲ-ից ուզում ենք, որ միջամտի, որովհետեւ բոլոր գործողությունները կատարվել են բանկերի հետ, բանկերն են անօրինական գրավ վերցրել մեր տները»,- ասաց Արմեն Մելքոնյանը։ Տերյան փողոցի բնակիչները եւս ահավոր վիճակում են։ Իրենց տները 9 տարի առաջ քանդվել են պետական կարիքների համար, տեղում նրանց բնակարանով ապահովելու պայմանով, սակայն մինչեւ օրս իրենց միջոցներից են վճարում տան վարձը։ «Ձեռքդ որտեղ գցում ես, խաբված ես։ Այս երկրում պետք է լինես բժիշկ, որ կարողանաս ապրես, առողջությունդ չփչացնես կամ իրավաբան, որ կարողանաս չխաբվես եւ ապրես այս երկրում, կամ պիտի թողնես գնաս»,- եզրակացնում է Ալլա Լազարյանը։ Այս տարվա փետրվարի 17-ին Լեւոն Ամիրխանյանը ինքնասպան էր եղել։