Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկուսակցական պատգամավորը «Ալյանս»-ին չի անդամակցի (տեսանյութ)

Քաղաքականություն
2184e9c0fc3265c3a80b89cecedbcd8c

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հիասթափված է կուսակցություններից, այդ է եղել պատճառը, որ նա մի քանի ամիս առաջ լքել է ԲՀԿ-ն։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում պատգամավորը հավելեց, թե դրա համար էլ Ալյանս» կուսակցությանը անդամակցել չի պատրաստվում. «Աշխատում եմ հնարավորինս քիչ մտածել կուսակցական լինելու մասին, ես սովոր եմ անկախ պատգամավորական գործունեությանը»։ «Տիգրան Ուրիխանյանի հետ մենք ընկերներ ենք, նրա հնարավորությունները, իր խոսքը, իր ազնիվ մղումները գիտենք։ Իսկ որպես կուսակցության ղեկավար պետք է սպասել, որ այդ կուսակցությունը ճանապարհ անցնի, որպեսզի մենք կարողանանք գնահատական տալ, այսօր գնահատական տալը լուրջ չի լինի»,- հավելեց նա։