Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանգարանային գիշերը՝ Firechat-ով

Հասարակություն
bd42106a3331bffff36aef1171be5a57

Այս տարի «Թանգարանային գիշեր» միջոցառումների մասնակից թանգարանների թիվը 111-ն է, ինչը նախորդ տարվա համեմատ տասնմեկով ավելի է։ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի խոսքերով՝ միջոցառմանը միացել են նաեւ Լեռնային Ղարաբաղի 12 թանգարանները։ Ի դեպ, Հայաստանի թանգարանների գիշեր ծրագրի բոլոր այցելուները կարող են գրանցվել եւ միանալ Firechat-ին. սա հատուկ հավելված է, որն անվճար կարելի է ներբեռնել iOS եւ  Android համակարգերից։ Firechat-ը միավորում է Թանգարանների գիշերվա բոլոր այցելուներին, հնարավորություն ստեղծում կիսվել օրվա իրադարձություններով եւ միաժամանակ տեղեկանալ, թե ինչ է կատարվում այլ թանգարաններում։ «Սա միակ գլոբալ չաթն է, որը կարող է աշխատել առանց ինտերնետ կապի»,- եզրափակեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը։ Ի դեպ, Թանգարանային գիշերվա առիթով այսօր Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ գիշերվա ժամը 1։00-ն։